Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան հ.153 հիմնական դպրոց

Բարի գալուստ

Հունվարի 16th, 2017

 Յուրաքանչյուր տարիքային խումբ իր Թումանյանն ունի: Դպրոցի ճեմասրահում Թումանյանի գրքերը շրջան էին կազմել և ժամացույց դարձել` ցույց տալով Թումանյանի ապրած կյանքի ժամանակահատվածը իբրև օրինակ: Թումանյանի ծննդյան ժամացույցը ահազանգ է մարդուն, դպրոցականին, շրջանավարտին. մարդը իրեն վերապահված ժամանակը պետք է օգտագործի մարդկության ու բարության սայլակը մի քայլ առաջ տանելու համար:

Դպրոցի տնօրեն՝                               Ա.Սարգսյան

 

 

<<Հայոց բանակը 26 տարեկան է>>     26․01․2018

  Միջոցառումը հ․153 հիմնական դպրոցի հանդիսությունների սրահում էր։ Մեր փառապանծ բանակի կազմավորման հիմքում հ․153 դպրոցի նահատակ տղաներն են, որոնց հիշատակին էլ նվիրված էր այսօրվա ոգեկոչման միջոցառումը։

  Փա՛ռք և պատի՛վ նրանց՝ Վահագն Բարսեղյան, Լևոն Հովհաննիսյան, Ալեքսանդր Հովհաննիսյան։

  Փա՛ռք և պատի՛վ նրանց հերոսությունը ժառանգած այսօրվա աշակերտին, նրանց խանդավառող ուսուցչին, դաստիարակող ծնողին։

  Փա՛ռք և պատի՛վ նրանց՝ բանակի կազմավորման ակունքում կանգնած <<Հատուկ գունդ>> կամավորական խմբի անդամ, հ․153 դպրոցի զինվորական ղեկավար Ժիրայր Վարդանյանին։

  Միջոցառման ավարտին դպրոցի աշակերտները իրենց բարեմաղթանքներով ու շնորհավորանքներով նամակները փոխանցեցին Աջափնյակի <<Երկրապահ կամավորական միություն>>, որտեղից էլ մեկօրյա ժամկետում կհասնեն սահման։

        

 

 

 

 

  

Հին Նոր տարվա շնորհավորանքը օտար լեզուներով

Տարեմուտին շնորհավորանքների ու բարեմաղթանքների տարափ էր: Երգ ու պար, խինդ ու ծիծաղ կար նաև միջանցքներում, սակայն օտար լեզուների իմացության տեսանկյունից հետաքրքիր էր սույն մեթոդմիավորման որոշումը. հին Նոր տարին նշել դպրոցում դասավանդվող օտար լեզուներով՝ ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն: Տոնը խթան է խոսքի, բառապաշարի հարստացման գործում: Նախաձեռնությունից գոհ էին ուսուցիչները և ծնողները:

 

 

Երևանի Ռաֆայել Իշխանյանի  անվան հ.153 հիմնական դպրոցը որդեգրել է կրթությունը ազգային ճանապարհով տանելու գաղափարը` հասկանալով, որ ազգային կրթությամբ կարող ենք պահել մեր երկիրը, ամրապնդել նրա պաշտպանությունը, ներկայանալ աշխարհին: Մենք գիտակցում ենք, որ հենց դպրոցն է այն օջախը, որի վրա է դրված հայրենիքը պահելու, զորացնելու ու պատասխանատվություն ստանձնելու առաքելությունը: Մեր զարգացման ծրագրում տեսնում ենք դպրոցը այս Ճանապարհով տանելու ուղղությունները` զուգահեռաբար առարկայացանկում կարևորելով «Հայոց պատմություն », «Հայրենագիտություն », «Գրականություն »

առարկաները: Գիտակցում ենք, որ լավ դասատվությունից դուրս կարևոր է սովորողի գեղագիտական դաստիարակությունը, որովհետև աշխարհին հայը ներկայանալու է իր մշակույթով: Եթե հարևանները հանգիստ են իրենց ընձեռված հնարավորություններով` ընդերք, ծով, աշխարհագրական նպաստավոր դիրք, մենք մեր պատմության կռվաններում կորցրել ենք դրանք և մեր ունեցած ներուժով պետք է կայանանք ու զորանանք ու հետ բերելու տեսլականով կրթենք աշակերտին: Ինչպես ցանկացած դպրոցում, այնպես էլ մեզ մոտ բազմապիսի ու բազմաբնույթ են միջոցառումները: Դրանք ինքնանպատակ չեն և ուղղորդված են ազգային հայրենասիական դաստիարակությանը, որին մասնակից են դառնում դպրոցի բոլոր ստրաբաժանումները: Դրանք դառնում են համադպրոցական` ներգրավելով մեթոդմիավորումներ, գեղարվեստաթատերական խմբակ, երգչախումբ, ինտելեկտուալ խմբակ, պատանի երկրապահներ, աշխորհուրդ` համապատասխան հանձնախմբերով: Մենք դպրոցի գործունեության հաջողությունը այս օղակների բովանդակային խորացման և ամրապնդման մեջ ենք տեսնում:

                                          Դպրոցի տնօրեն՝   Ա. Սարգսյան

 

Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան հ.153 հիմնական դպրոց